Միջազգային 

ԱՄՆ-ում քննարկվել է ուկրաինական ճգնաժամը

analitik.am

 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեսակապով խորհրդակցություն է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարների հետ, որի արդյունքում կողմերը կոչ են արել Ռուսաստանին՝ ավելին անել Ուկրաինայում հրադադարի հաստատման շուրջ Մինսկի հանդիպմանը ձեռք բերված համաձայնություններն իրագործելու համար:

 

«Ղեկավարները քննարկել են Մինսկի համաձայնություններով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Բացի այդ, նրանք արծարծել են Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու նպատակով համատեղ աշխատանքը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

 

Օբաման նաեւ առանձին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում, ինչպես հաղորդվում է, նրանք քննարկել են Դոնբասի իրադրությունը եւ Ուկրաինակային բնական գազի մատակարարումների ապահովման խնդիրը:

 

«Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահները առանձին քննարկել են ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողությունը եւ նշել, որ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ընտրությունները պետք է օրինական լինեն»,- ասված է Պորոշենկոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նույն շարքից