Միջազգային 

Սպիտակ տունը Թուրքիային կոչ է արել ճանաչել իր անցյալի ցավոտ դրվագները

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սպիտակ տան պաշտոնյաները պարբերաբար որպես պատմական փաստ են ճանաչել և սգացել են 1,5 միլիոն հայերի սպանդը և մահվան երթը, որն իրականացվել է Օսմանյան կայրսության վերջին օրերին: Նրանք պարբերաբար հայտնել են, որ դեպքերի լիակատար, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից, այդ թվում` նաև Թուրքիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի:


Այս մասին «Ասպարեզ» պարբերականին ուղարկած էլեկտրոնային հաղորդագրության մեջ հայտնել է Օբամայի աշխատակազմի նեւկայացուցիչը` այն բանից հետո, երբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայարարել է, որ  նոյեմբերին կցուցադրվի Հայոց ցեղասպանության որբերի գորգը:

 

«Այս հարցում և առհասարակ ավելի լայն իմաստով բռնությունները կանխարգելելու գործում Սպիտակ տան աշխատակազմի աշխատանքի ամենակարևոր սկզբունքներից մեկն այն է, որ ժողովուրդներն ավելի են ուժեղանում իրենց անցյալի ցավոտ դրվագները ճանաչելով և դրա հետ հաշվի նստելով: Դա շատ կարևոր է առավել արդար և հանդուրժող ապագայի հիմք կառուցելու համար»,- ասել էր պաշտոնյան:

 


Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության որբերի գորգը ամենայն հավանականությամբ նոյեմբերի 18-23-ը ներկայացված կլինի Սպտակ տան այցելուների կենտրոնում` որպես ցուցարդրության մաս:

Նույն շարքից