Միջազգային 

Հեյգելը կոչ է արել ԱՄՆ բանակին պատրաստ լինել ռուսական բանակի հետ հանդիպմանը

analitik.am

 

ԱՄՆ բանակը պետք է պատրաստ լինի ռուսական բանակի հետ հանդիպմանը, որն արդեն կանգնած է ՆԱՏՕ-ի շեմին, հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, գրում է «Взгляд»-ը:

 

«Բանակին ուղղված պահանջներն ավելի բազմազան և բարդ կդառնան: Ահաբեկիչների և ապստամբների կողմից սպառնալիքը մեզ համար դեռ երկար ժամանակ գոյություն կունենա, բայց մենք նաև պետք է գործ ունենանք Ռուսաստանի ժամանակակից և մարտունակ բանակի հետ, որը կանգնած է ՆԱՏՕ-ի շեմին»,- ասել է Հեյգելը:

 

Նրա խոսքով՝ այժմ ավերիչ տեխնոլոգիաները և հզոր սպառազինությունները հասանելի են ոչ միայն պետություններին, այլև «ոչ պետական սուբյեկտներին»:

 

«Այսպես կոչված՝ հիբրիդ պատերազմի ուրվականն ավելի է մեծանում, երբ մեր հակառակորդները կիրառում են ապստամբների ռազմավարությունը՝ օգտագործելով տեխնիկապես լավ զինված ուժեր և բարդ տեխնոլոգիաներ»,- ասել է Հեյգելը:

Նույն շարքից