Միջազգային 

Թուրքիայի խնդրանքը Ուկրաինայի իշխանությանը

analitik.am

Թուրքիան ուկրաինական իշխանությանը խնդրում է «կանաչ լույս» վառել Ուկրաինայում թուրքական բիզնեսի համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոնեթ Ջան Թեզելը, գրում է Обозреватель-ը։

 

«Մենք ամեն կերպ աջակցում ենք թուրք գործարարների ներգրավմանն Ուկրաինա։ Թուրքիան ամեն կերպ նպաստում է դրան։ Եվ փոխադարձաբար, մենք խնդրում ենք ուկրաինական իշխանությունից հետևյալը՝ խնդրում ենք, որ Ուկրաինան ճանապարհ բացի մեր քաղաքացիների, մեր ներդրողների, մեր գործարարների առաջ։ Որքան մեծ լինի աջակցությունը Թուրքիայի կողմից, այնքան արագ Ուկրաինան կհաղթահարի այն դժվարությունները, որոնք այժմ ունի»,- ասել է դեսպանը։

 

Նրա խոսքով՝ Թուրքիան նույնպես աջակցում է Ուկրաինային, քանի որ «իրենք ընկերներ են, ինչպես նաև՝ Թուրքիան նույնպես իր շահերն ունի Ուկրաինայում»։

Նույն շարքից