Միջազգային 

ԴԱԻՇ-ի գրոհայինները չեն կարողանա գրավել Բաղդադը. ամերիկացի գեներալ

analitik.am

Հակաահաբեկչական կոալիցիան՝ Վաշինգտոնի գլխավորությամբ, թույլ չի տա, որ ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման զինյալները գրավեն Իրաքի մայրաքաղաք Բաղդադը: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահեցրել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին:

 

Պատասխանելով հարցին՝ արդյոք իր կարծիքով գրոհայինները կկարողանա՞ն գրավել Բաղդադը, Դեմփսին ասել է. «Չեմ կարծում, որ դա կարող է տեղի ունենալ: Վստահ եմ՝ մենք կարող ենք իրաքցիներին օգնել՝ թույլ չտալու Բաղդադի գրավումը»:

 

Նրա խոսքով՝ իրաքյան ուժերն ավելի շատ մարզումների կարիք ունեն, սակայն նրանց հաջողվել է «բավական լուրջ պաշտպանական պարագիծ ստեղծել Բաղդադի շուրջը»: Դեմփսին նշել է, որ այդ պաշտպանական գիծը «շատ խիտ ու խորն է»: Նա նաև ասել է, որ ներկայումս կոալիցիան «ճիշտ ուղու վրա է»՝ միաժամանակ նշելով, որ միայն օդային հարվածները չեն կարողանա պարտության մատնել ԴԱԻՇ-ին:

Նույն շարքից