Միջազգային 

Իրանն ու «վեցյակը» պետք է պայմանավորվեն մինչև նոյեմբերի 24-ը. ԱՄՆ

analitik.am

Առանց Իրանի միջուկային հարցով Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» համաձայնության պատրաստման հստակ սահմանված ժամկետների՝ կողմերը չեն կարող համաձայնեցնել ծրագրի խաղաղ ուղղվածության երաշխիքների փաստաթղթի վերջնական տեքստը: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

 

2013թ. նոյեմբերին Իրանն ու «վեցյակը» պայմանավորվել են մինչև 2014 թ. նոյեմբերի 24-ը համաձայնեցնել համաձայնագրի փաստաթուղթը:

 

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչն ասել է. «Մենք մինչև հիմա կենտրոնանում ենք նոյեմբերի 24-ի վրա, որպեսզի համաձայնության գանք մինչև նոյեմբերի 24-ը: Եթե մենք հանենք այդ ճնշող գործոնը (երկարաձգենք վերջնաժամկետը), երբեք չենք ընդունի անհրաժեշտ բարդ որոշումները, իսկ այստեղ (Վիեննայում ընթացող բանակցություններում) այդ որոշումներն ընդունել անհրաժեշտ է»,- ասել է նա:

Նույն շարքից