Միջազգային 

Պուտինը պարգեւատրվել Է Սերբիայի Հանրապետության առաջին աստիճանի շքանշանով

analitik.am

 Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հոկտեմբերի 16-ին Բելգրադում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարգեւատրել Է Սերբիայի Հանրապետության առաջին աստիճանի շքանշանով:

 

«Թանկագին եղբայր Վլադիմիր, սերբ ժողովուրդը հպարտանում Է, որ դու կրում ես Սերբիայի բարձրագույն շքանշանը»,-ռուսաց լեզվով ասել Է Նիկոլիչը:

 

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն Է հայտնել նրան այդ բարձր պարգեւի համար: «Չեմ կարծում, որ այնպիսի մի բան եմ արել, որ վաստակեմ այս պարգեւը»,-ասել Է Պուտինը, նշելով, որ դա ավելի շուտ որպես հարգանքի նշան Է ընդունում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի նկատմամբ:

 

«Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ Ռուսաստանը, ինչպես որ եղել Է նախկինում, միշտ Սերբիային կընդունի որպես իր ամենամոտ դաշնակցի, ամենամոտիկ ազգականի»,-հավելել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից