Միջազգային 

Ադրբեջանը սաստել է ԱՄՆ-ին

analitik.am

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհել է իր հասցեին ԱՄՆ պետդեպից հնչած քննադատության առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:


«Միացյալ Նահանգների` Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մշտական փորձերն անընդունելի են: Ադրբեջանում ամբողջությամբ երաշխավորվում են օրենքի գերակայությունը և դատաիրավական համակարգի անկախությունը»,-  նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

ԱՄՆ պետդեպը Ադրբեջանի իշխանություններին հերթական անգամ կոչ է արել դադարեցնել ֆիզիկական և բարոյական ճնշումը իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ և ազատ արձակել նրան: ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջեն Պսակին, միաժամանակ, հորդորել է Ադրբեջանին հարգել օրենքի գերակայությունը և ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր գործել են իրենց հիմնարար ազատությունների իրականացման համար: Պսակին նշել է, որ հենց Ադրբեջանը պետք է հետաքրքրված լինի իր քաղաքացիների ազատություններն ապահովելու գործում, քանի որ դա մտնում է պաշտոնական Բաքվի միջազգային պարտակավորությունների մեջ:

Նույն շարքից