Միջազգային 

Հուսով եմ՝ ԱՄՆ-ը հիշում է՝ ինչ հետևանքներով է լի երկու միջուկային գերտերությունների միջև գժտությունը. Պուտին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կվերհիշի, թե ինչ հետևանքներով է լի երկու միջուկային գերտերությունների միջև գժտությունը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին Պուտինն ասել է սերբական «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում :


«Երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս անկումն առաջինը չէ: Հույս ունեմ՝ գործընկերները հասկանում են Ռուսաստանին շանտաժի ենթարկելու փորձերի ոչ խելամիտ լինելը, և թե ինչ հետևանքներով է լի երկու միջուկային գերտերությունների միջև գժտությունը ռազմավարական կայունության համար»,- նշել է նա:  Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է  կառուցողական համագործակցության` իրավահավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա: 

Նույն շարքից