Միջազգային 

Էբոլա տենդը ամերիկացիների ձեռքի գործն է. Ժիրինովսկի

analitik.am

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության  առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն առնչություն  ունի Էբոլա տենդի համաճարակին. հայտնում է Лента.ру-ն:   «Դա ամերիկացիների ձեռքի գործն է: Նրանց համար ամբողջ Աֆրիկան փորձադաշտ է: Դա բակտերիոլոգիական զենքի տեսակներից մեկն է: Մենք երբեք փրկություն չենք գտնի հերթական համաճարակից, քանի որ նրանք նոր վիրուս կտարածեն»,- հայտարարել է նա:


  Ժիրինովսկին նաև քննադատել է ռուս գիտնականներին:  «Մինչ օրս  չեն կարողանում գտնել իսկական դեղամիջոց հերպեսի, քաղցկեղի, սովորական գրիպի դեմ, իսկ այժմ գործ ունենք Էբոլա կոչվող սարսափելի հիվանդության հետ: Միակ դրական բանն այն է, որ մեր երկիրը հեռու է Աֆրիկայից, և մենք կկարողանանք պաշտպանել մեր բնակչությանը» - ասել է Ժիրինովսկին: 

Նույն շարքից