Միջազգային 

Կոսովոյի հարցի շուրջ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերբիա պաշտոնական այցի ժամանակ հաստատել է Կոսովոյի հարցի շուրջ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը. հայտնում է РИА Новости-ն:   «Դուք հիշատակեցիք Կոսովոյի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը: Ռուսաստանը սկզբունքային դիրքորոշում ունի, և այն հիմնված է ոչ միայն մեր բարեկամության և մտերմության, այլ նաև միջազգային իրավունքի և արդարության վրա»,- ասել է Պուտինը Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ժամանակ:


  «Մեզ համար այսօր շատ թանկ արժե ձեր աջակցությունը Սերբիայի տարածքային ամբողջականության պահպանման և անկախության, հատկապես՝ Կոսովոյի հարցում»,- ի պատասխան ասել է Սերբիայի նախագահը: 

Նույն շարքից