Միջազգային 

Մեծ Բրիտանիան մարտական անօդաչուներ Է ուղարկում Իրաք

analitik.am

Մեծ Բրիտանիան մարտական անօդաչուներ Է ուղարկում Իրաք «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար: Այդ մասին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտնել Է խորհրդարանին ուղարկած նամակում:

 

Ներկայում Թագավորական ռազմաօդային ուժերի Tornado կործանիչները մասնակցում են Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի գործողությանը՝ ավիահարվածներ հասցնելով Իրաքում ԻՊ-ի դիրքերին:

 

«Reaper մարտական հեռակառավարվող անօդաչուները՝ մարտական անօդաչու սարքերի միակ տեսակը Մեծ Բրիտանիայի սպառազինության մեջ, թույլ կտան ուժեղացնել մեր կողմից արդեն ցուցաբերվող օգնությունը»,-ասված Է պաշտպանության նախարարի նամակում:

 

Ավելի վաղ Reaper անօդաչուներն օգտագործվում Էին Աֆղանստանում: Ֆելոնն ընդգծել Է, որ անօդաչուները կկիրառվեն Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետ համաձայնեցված գործողության շրջանակներում, այսինքն՝ միայն Իրաքի տարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից