Միջազգային 

Թուրքիան կարող է «Իսլամական պետության» գրոհայինների ներխուժման հնարավոր փորձը չեզոքացնել առանց ՆԱՏՕ-ի օգնության. Պենտագոն

analitik.am

Թուրքիան ի վիճակի է Սիրիայից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ներխուժման հնարավոր փորձը կանխել առանց ՆԱՏՕ-ի օգնության:

 

Այդ կարծիքն է լրագրողներին հայտնել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ուոլթեր Պայատը, հաղորդում է ТАСС-ը:

 

Նրա խոսքով՝ Թուրքիայի բանակը և անվտանգության ուժերը գտնվում են «այնպիսի վիճակում, որ եթե «Իսլամական պետության» սովորական ուժերը ներխուժեն Սիրիայից, նրանք պարտության կմատնվեն»:

 

Պայատը հավելել է, որ այդ գնահատականն է տվել նաև Անկարան: «Թուրքերը մեզ չեն խնդրել ակտիվ հսկողություն իրականացնել Սիրիայի հետ սահմանին»,- պատմել է գեներալը:

Նույն շարքից