Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միլանում անցկացվող Եվրո-ասիական գագաթնաժողովի շրջանակում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինայի արևելք, գրում է РИА Новости-ն։
«Քանի որ 45 րոպե տևողությամբ զրույցի մեծ մասը նվիրված է եղել Ուկրաինայի դեպքերին, բնականաբար, նախագահին հետաքրքրել է այն հարցը, թե արդյո՞ք կա վտանգ Չեխիայի Հանրապետության համար։ Նման վտանգ կարող էր առաջանալ, օրինակ, եթե ռուսական կողմը ներխուժեր Ուկրաինայի արևելք։ Սակայն Լավրովը վստահեցրել է նախագահին, որ ոչ մի նման բան չի նախատեսվում»,- ասել է Չեխիայի նախագահի վարչակազմի միջազգային բաժնի տնօրեն Գինեկ Կմոնիչեկը։