Միջազգային 

Պուտինը և Մերկելը 2,5 ժամ քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը

analitik.am

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Միլանում կայացած զրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ընթացքը եւ գազի հարցը: Այդ մասին  հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Տեւական (մոտավորապես 2,5 ժամ) եւ հանգամանալի զրույցի ընթացքում Պուտինը եւ Մերկելը բավական մանրակրկիտ քննարկում են անցկացրել Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքի շուրջ: Ընդգծվել է Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտող կողմերի տարանջատման գործընթացն ավարտելու առաջնահերթ կարեւորությունը»,- ասել է Պեսկովը:

 

«Նախկինի պես լուրջ տարաձայնություններ են պահպանվում ներուկրաինական հակամարտության ծագման, ինչպես նաեւ ներկայում այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների սկզբնապատճառների շուրջ»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ Պուտինը եւ Մերկելը նաեւ արծարծել են հրադադարի ռեժիմի մոնիթորինգի թեման եւ «գազի դոսյեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից