Միջազգային 

ԵՄ-ի ղեկավարները դրական զարգացում են տեսնում Ուկրաինայի ճգնաժամի լուծման գործում. Ռոմպյոյ

analitik.am

Եվրամիության ղեկավարները դրական զարգացում են նշում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում: Այդ մասին  հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը՝ ամփոփելով Միլանում «Ասիա-Եվրոպա» ֆորումի (ACEM) գագաթնաժողովի շրջանակներում կայացած աշխատանքային նախաճաշի արդյունքները:

 

«Մենք երջանիկ ենք տեսնել գործընթացի դրական զարգացումը,-նշել Է վան Ռոմպյոյը:-Մենք եկել ենք այն եզրակացության, որ կրակի դադարեցման եւ խաղաղության ծրագրի վերաբերյալ Մինսկի արձանագրությունը շատ մեծ կարեւորություն ունի եւ այն պետք Է իրագործել: Դա երաշխավորում Է Ուկրաինայի ապագան: Ուստի «իրագործում» բառն ամենահանգուցայինն Է այստեղ»:

 

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած աշխատանքային նախաճաշի մասնակիցները համաձայնել են շարունակել բանավեճերն Ուկրաինայի իրադրությանը վերաբերող երկու կարեւոր հարցերի շուրջ: «Դրանք երկու յուրահատուկ, բայց շատ կարեւոր թեմաներ են՝ առաջիկա ընտրությունների կազմակերպումը եւ սահմանների մոնիթորինգը: Եզրակացություն Է արվել, որ այդ հարցերն անհրաժեշտ Է քննարկել թե այսօր, թե հաջորդ օրերին»,-նշել Է Եվրախորհրդի ղեկավարը:

 

Միլանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ աշխատանքային նախաճաշը շարունակվել Է գրեթե մեկուկես ժամ:  Հանդիպմանը մասնակցել են նաեւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:

 

Պուտինը հանդիպումը գնահատել Է «լավ, դրական», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից