Միջազգային 

Իտալիան 280 զինծառայող կուղարկի Իրաք ԻՊ-ի դեմ պայքարելու համար

analitik.am

Իտալիան Իրաք կուղարկի 280 զինծառայողների, ովքեր կօգնեն «Իսլամական պետության» դեմ պայքարում:  Իտալիան նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Պինոտին:

Իտալիան Իրաքի իշխանություններին նախկինում տրամադրել էր անօդաչու օդանավեր, զինամթերք:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիան առաջիկա մի քանի ամիսների ընթացքում անօդաչու օդանավեր կուղարկի Իրաք՝ օգնելու «Իսլամական պետության» դեմ պայքարին:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոյի խոսքով` օդանավերը, որոնք Իրաք կուղեւորվեն Աֆղանստանից, կօժանդակեն նաև «Տորնադո» կործանիչներին:

Նույն շարքից