Միջազգային 

Միլանում ավարտվել է Պուտինի և Պորոշենկոյի մասնակցությամբ աշխատանքային նախաճաշը

analitik.am

Միլանում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ աշխատանքային նախաճաշը, հանդիպումը տևել է գրեթե 1.5 ժամ, հայտնում է РИА Новости-ն։

 

Բացի Պուտինից և Պորոշենկոյից, բանակցություններին մասնակցել են նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավարներ Ժոզե Մանուել Բարոզուն և Հերման վան Ռոմպեյը։

 

Հանդիպումից հետո հայտարարություն է արել Իտալիայի վարչապետը. «Մենք կարևոր քայլ ենք արել Ուկրաինայի հարցի քննարկման ընթացքում։ Կարևոր ենք համարում ընդգրկել Ռուսաստանը միջազգային խնդիրների լուծման հարցում»։

 

Ռենցին լավատեսորեն է տրամադրված ուկրաինական ճգնաժամի լուծման որոնումների հեռանկարների հանդեպ։ «Մենք հանդիպեցինք այսօր՝ Ուկրաինայի իրավիճակը քննարկելու համար։ Քննարկման ընթացքում արվել է առաջին քայլը, թեև պահպանվում են նաև շատ տարաձայնություններ։ Դա պարզ է, սակայն կա որոշում գտնելու ցանկություն, ինչը հույս է տալիս»,- ասել է վարչապետն՝ ընդգծելով, որ լուծում գտնելու համար ժամանակ է անհրաժեշտ։

 

«Որոշումը չի կարող գտնվել անմիջապես, սակայն մենք կշարունակենք աշխատանքն առաջիկա ժամերի, օրերի, ամիսների ընթացքում»,- ասել է Ռենցին և շնորհակալություն հայտնել Պորոշենկոյին և Պուտինին Միլան այցելելու համար։

Նույն շարքից