Միջազգային 

Դամասկոսի մերձակայքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել

analitik.am

Սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջոբար, Արևելյան Ղուտա, Կալամուն, Դարիա շրջաններում: Ինչպես հաղորդում են սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սպանված զինյալների մեծ մասը սիրիացիներ չեն: Նրանց թվում է նաև «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարը: Բանակը վերահսկում է Ջոբար թաղամասի մի քանի շինություններ, ոչնչացվել են զինյալների թաքստոցները Արաբին գյուղաքաղաքում:

Դեր Զորում և շրջակա գյուղերում սիրիական բանակը «Իսլամական պետություն» կազմակերպությանը մեծ վնասներ է հասցրել, սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, ոչնչացվել են նրանց մեքենաները և զենքերը:

Տասնյակ զինյալներ սպանվել են Հալեպի Ռաշիդին, Հանանու, Քասթիլիո թաղամասերում:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Դամասկոսի Արաբին և Ջիսրին գյուղաքաղաքներում 15 քաղաքացիներ են սպանվել և տասնյակներ վիրավորվել են կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով:

Նույն շարքից