Միջազգային 

Լուկաշենկոն գտել է ուկրաինական ճգնաժամի միակ մեղավորին

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է ուկրաինական ճգնաժամի միակ մեղավորի անունը, ով ըստ նրա՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն է, հայտնում է lenta.ru-ն։

 

«Մայդանի ու դրան հաջորդած դեպքերի համար ո՞վ է մեղավոր: Մեղավոր է իմ նախկին լավ ընկեր Յանուկովիչը»,- Մինսկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահը:

 

Նա ասել է, որ նախկին նախագահի հետ նրանք լավ ընկերներ էին, սակայն այս տարվա փետրվարին Ուկրաինայում կատարված դեպքերից հետո (իշխանափոխություն) նրանք այլևս չեն շփվում։

 

Լուկաշենկոն նաև նշել է, որ «Եվրամայդանի» հետևանքները համարում է հակասահմանադրական իշխանափոխություն։

 

Նա նաև մեղադրել է Ուկրաինային՝ Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառման համար։ Բելառուսի առաջնորդը կոչ է արել այդ հարցում մեղքը ման գալ ուկրաինացիների, այլ ոչ Ռուսաստանի մեջ։ 

Նույն շարքից