Միջազգային 

Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության կենտրոնի գործընկերը

analitik.am

Վրաստանը դարձել է Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության կենտրոնի գործընկերը, հաղորդում է gazeta.ru-ն: Փաստաթղթի պաշտոնական ստորագրումը տեղի է ունեցել Վիլնյուսում:

 

Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-14-ը Վրաստանի «Դելտա» ռազմական հետազոտությունների կենտրոնը Վիլնյուսում կանցկացնի առաջատար էներգետիկ տեխնոլոգիաների օգտագործման մասին համաժողով և IESMA-2014 արդյունաբերական ցուցահանդես:

 

Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի ոչ անդամ առաջին երկիրը, որը միացել է ՆԱՏՕ-ի Էներգետիկ անվտանգության կենտրոնի աշխատանքին:

Նույն շարքից