Միջազգային 

Իրաքյան ուժերը Թիրքիթ քաղաքի մերձակայքում ԻՊ-ի գրաված գյուղեր են ազատագրել

analitik.am

 Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ իրաքյան ուժերը հոկտեմբերի 17-ին լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել և պատրաստ են իրենց վերահսկողության տակ առնել Թիրքիթ քաղաքի հյուսիսային շրջանները: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, Սալահ ադ Դին մարզից ստացված տեղեկությունների համաձայն՝ սկսվել է Թիրքիթի շրջանի ազատագրումը , որին իրաքյան ուժերի հետ մասնակցում են օդային ուժերը, ինչպես նաև ամերիկյան օդանավերը: Այժմ ազատագրվում է Համրա շրջանը:


Իրաքի ռազմական աղբյուրների համաձայն՝ իրաքյան ուժերն արդեն ազատագրել են Սակուր, Համադ Շահաբ, Մահզամ գյուղերը և շարունակում են առաջ ընթանալ Բայջիի ուղղությամբ, որը գտնվում է Թիրքիթի հյուսիսում: Բանակը դանդաղ է առաջ ընթանում, քանի որ ճանապարհին բազմաթիվ ականներ կան տեղադրված:


Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հոկտեմբերի 16-ին նշել է, որ ԻՊ-ն և նրա դաշնակից խմբավորումները հարվածներ են ստանում թե’ իրաքյան բանակից, թե’ ազգային կամավորական ջոկատներից:

Նույն շարքից