Միջազգային 

Պուտինը վստահեցրել է ԵՄ-ին, որ Ուկրաինան չի վերածվի նոր Մերձդնեստրի. Վան Ռոմպեյ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է ԵՄ-ին, որ ՌԴ-ն շահագրգռված չէ Ուկրաինայում «նոր Մերձդնեստրի» ստեղծման հարցում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը «Ասիա-Եվրոպա» ֆորումի գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, հաղորդում է ТАСС-ը:

 

Նա նշել է, որ գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են «խաղաղություն բերել» Արևելյան Եվրոպայում և Ուկրաինայում: «Մեր հանդիպումն անցել է լուրջ ճգնաժամերի ֆոնին, դա վերաբերում է ինչպես տնտեսությանը, այնպես էլ անվտանգությանը, որն այժմ Եվրոպայում հարցականի տակ է: Ուկրաինայի ճգնաժամի համար դեռ քաղաքական լուծում չի գտնվել»,- ասել է նա:

 

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններին Ուկրաինայի կոնֆլիկտի կարգավորման հարցում առաջընթաց ձեռք չի բերվել:

 

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն էլ հայտարարել է, որ գագաթաժողովին կայացած բանակցությունները եղել են «դրական և արդյունավետ»:

Նույն շարքից