Միջազգային 

Իրաքի զինված ուժերը սկսել են Տիկրիտի ազատագրման գործողությունը

analitik.am

Իրաքի զինված ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Տիկրիտ քաղաքն ազատագրելու գործողությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Իրաքի իշխանությունների տվյալներով՝ զինվորականներին հաջողվել է փակել սպառազինության մատակարարման հիմնական ճանապարհներից մեկը, որից օգտվում էին ջիհադիստները:

 

Խմբավորման գրոհայինները Տիկրիտը գրավել են հունիսին: Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Իրաքի զինված ուժերի նախկին փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Նույն շարքից