Միջազգային 

39 հոգու սպանած 26-ամյա բրազիլացին կարող է դարի մոլագար ճանաչվել

analitik.am

Քսանվեցամյա բրազիլացի Տյագո Էնրիկե Գոմես դա Ռոշան խոստովանել է, որ 39 հոգու է սպանել, գրում է gazeta.ru-ն՝ The Daily Mail-ին հղումով։

 

Նրա զոհերի թվում են 16 կանայք, տրանսվեստիտներ և անօթևաններ։ Ամենաերիտասարդ զոհը 14-ամյա աղջիկ է եղել։ 
Տղամարդը կրակել է իր զոհերին փողոցում: Նրա մոտից առգրավվել են դանակներ, մուրճեր և ձեռնաշղթաներ։

 

Գոմես դա Ռոշան այժմ գտնվում է բանտում։ Ուրբաթ նա փորձել է իր երակները կտրել և ինքնասպան լինել կոտրված լամպի ապակու բեկորով, սակայն չի հաջողվել։

 

Նշվում է, որ նա ապրել է մոր հետ և աշխատել է որպես անվտանգության աշխատակից։

 

Հանցագործին ձերբակալել են մոտոցիկլի կեղծ համարանիշների համար, որից հետո նա ինքնակամ խոստովանել է իր կատարած բոլոր սպանությունների մասին՝ բացատրելով, թե «զայրացած է եղել բոլորի վրա»։

 

Հրատարակության տվյալների համաձայն, եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա նա կներառվի ժամանակների ամենասարսափելի մոլագարների ցուցակում և կդառնա 21-րդ դարի ցուցակում առաջինը՝ զոհերի քանակով։

Նույն շարքից