Միջազգային 

ՌԴ-ն ու Չինաստանը մտադիր են կառուցել աշխարհի ամենաերկար գերարագընթաց երկաթգիծը

analitik.am

Չինաստանն ու Ռուսաստանը մտադիր են հազարավոր կիլոմետրեր երկարությամբ արագընթաց երկաթուղային գիծ կառուցել Մոսկվայից Պեկին, որը Տրանսսիբիրյան հայտնի մայրուղով 6-օրյա ուղևորությունը կդարձնի 2-օրյա:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը` Beijing Times-ին հղումով, նախագիծը կարժենա ավելի քան 230 մլրդ դոլար և կձգվի 7000 կմ երկարությամբ, որը եռակի անգամ ավելի երկար կլինի, քան ներկայիս աշխարհի ամենաերկար երկաթուղին` Պեկինից Գուանչժոու:

Երկաթուղային ծրագիրը հզոր նյութական խորհրդանիշը կդառնա Մոսկվայի և Պեկինի միջև կապերի, որոնց արմատները հասնում են խորհրդային ժամանակաշրջան: 

Նույն շարքից