Միջազգային 

ՀՀ դեսպան Արա Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

analitik.am

Հոկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա գործակցության ակտիվացման կապակցությամբ և կարևորել միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը, փոխայցելությունների իրականացումը:

 

Մտքեր են փոխանակվել երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային օրակարգի, միջազգային անվտանգության, ինչպես նաև՝ միջազգային հարցերի շուրջ:

 

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

Նույն շարքից