Միջազգային 

Լիբիայում բախումների զոհ է դարձել 14 մարդ

analitik.am

Լիբիայի առողջապահական աղբյուրները տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ին 14 մարդ է զոհվել Բենղազի քաղաքում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Բենղազի քաղաքի արևելքում բախումներ են սկսվել զինյալների և կառավարական ուժերի միջև: Բացի զոհերից ևս 7 մարդ վիրավորվել է: Արդեն երրորդ օրն է` կառավարական ցամաքային և օդային ուժերը հարձակումներ են գործում իսլամիստների դիրքերի վրա:

Մայիսից գեներալ Հաֆթարի ուժերի գլխավորությամբ լիբիական բանակը պայքարում է իսլամիստների դեմ: Հոկտեմբերի սկզբին Լիբիայի Բենղազի քաղաքում ահաբեկչությունների և դրանց հաջորդած բախումների հետևանքով զոհվել է լիբիական բանակի 36 զինծառայող, ևս 70-ը վիրավորվել են: Բախումներն ընթացել էին «Բենին» միջազգային օդանավակայանի մերձակայքում, որը հայտնվել է իսլամիստների հսկողության տակ:

2011թ. Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո երկրում իրավիճակը չի կարգավորվել:

Նույն շարքից