Միջազգային 

ԱՄՆ-ը կոշտ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ

analitik.am

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Թոմաս Մելիան «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է, որ իր ներկայացրած կառույցն «Ադրբեջանի հետ կոշտ բանակցություններ է վարում արտասահմանյան և տեղական ոչ կառավարական կազմակերպությունների դեմ հալածանքների քաղաքականության իրականացման անթույլատրելիության» շուրջ:

 

Ըստ Haqqin.az-ի՝ բաց տեքստով Ադրբեջանի կառավարության ուշադրությունն է հրավիրվել խնդրի վրա: Նշվել է, որ «երկրի երկարաժամկետ կայունության և զարգացման երաշխիքը քաղաքացիներին բոլոր ասպարեզներում ազատություն ապահովելն է»:

 

Ամերիկացի դիվանագետն Ադրբեջանին խորհուրդ է տվել ավելի հանդուրժող լինել սեփական քաղաքացիների հանդեպ:
Վերջին շրջանում Արևմուտքը հաճախ է քննադատում Արդբեջանին մարդու իրավունքների վիճակի բերումով. հատկապես մեծ աղմում է բարձրացել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի բանտարկության պատճառով:

Նույն շարքից