Միջազգային 

Նիգերիայի իշխանություններին հաջողվել է համաձայնության գալ «Բոկո Հարամի» հետ

analitik.am

Նիգերիայի իշխանությունները հայտարարել են, որ հաջողվել է համաձայնության գալ «Բոկո Հարամ» ահաբեկչական շարժման հետ, հայտնում է «Իզվեստիան»:

 

Կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են, որ ազատ արձակվեն առևանգված 219 աշակերտուհիները, որոնց ազատման պահանջն ապրիլին մեծ արձագանք էր գտել աշխարհում:

 

Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ խոսքը «հաշտության» մասին է: Երկրի նախագահականից հայտնել են, որ դրան նախորդել է բանակցությունների շրջան:

Նույն շարքից