Միջազգային 

Ալիևը հոկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել 84 դատապարտվածի համաներում շնորհելու վերաբերյալ

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել 84 դատապարտվածի համաներում շնորհելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է  ադրբեջանական Contact.az-ը, համաներում ստացած անձանց շարքում են նաև Թուրքիայի, Իրանի ու Պակիստանի քաղաքացիներ:


Համաներում ստացածների թվում են չորս հայտնի իրավապաշտպաններ, ովքեր համարվում էին քաղբանտարկյալ: Այս տարվա ամռանը նրանք համաներում ստանալու խնդրագիր էին ուղարկել Ալիևին` հայտարարելով, որ դուրս են գալիս NIDA շարժումից և այսուհետ պաշտպանելու են իշխանական շրջանակներին:


Ներկայում Ադրբեջանի բանտերում շարունակում են մնալ 100 քաղբանտարկյալներ:

Նույն շարքից