Միջազգային 

Թուրքիան համաձայն չէ իսլամիստների դեմ պայքարելու համար քրդերին ԱՄՆ-ի կողմից զենք մատակարարելուն

analitik.am

Թուրքիան համաձայնություն չի տա, որ ԱՄՆ-ն զենք մատակարարի քրդերին, ովքեր պայքար են մղում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` Associated Press-ին հղումով, նման հայտարարությամբ հանդես է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Վերջինս նշել է, որ ներկայում իսլամիստների և քրդերի ուժերը հավասար են (Քրդական աշխատավորական կուսակցություն), և Թուրքիան «այո» չի ասի քրդերին ամերիկայն սպառազինման մատակարարմանը: 

Ավելի վաղ Վաշինգտոնը հետախուզական տեղեկատվության փոխանակում էր իրականացրել քրդերի հետ, ինչպես նաև չէր բացառել ապագայում ռազմական մատակարարումները քուրդ զինյալներին: 

Նույն շարքից