Միջազգային 

ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում ԻՊ-ի դեմ լայնածավալ գործողություններ սկսելը

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ապստամբներին ոչնչացնելու համար անհրաժեշտ է անհապաղ լայնածավալ ռազմական գործողություն սկսել միջազգային ճակատով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-իգլխավոր քարտուղարիտեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: «Այս սպառնալիքի դեմ պետք է պայքարել բազմակողմանի ջանքերով: Պահանջվում են անհապաղ ռազմական գործողություններ ԻՊ-ին թուլացնելու և նրան հաղթելու, ինչպես նաև իրաքյան և այլ տեղական ուժերի անվանգության վերականգնման համար»,- նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:


Վերշբոուի խոսքով` ԻՊ-ն սպառնալիք է ներկայացնում բոլոր երկրների անվտանգության ու կայունության համար: Նա նաև ավելացրել է, որ անհրաժեշտ է դադարեցնել օտարազգի զինյալների մուտքը Սիրիա և Իրաք, ինչպես նաև դադարեցնել նրանց ֆինանսական աջակցությունը և հանցավոր գործունեությունը:

Նույն շարքից