Միջազգային 

Ռուսաստանը դեմ է Կասպից ծովում խողովակաշարերի անցկացմանը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է հանդես գալիս Կապից ծովի հատակով խողովակաշարեր անցկացնելը մերձկասպյան պետություններին պարտադրելու փորձերին: Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

«Անհապաղ անդրկասպյան խողովակաշարեր անցկացնելու հիմնական լոբբիստներ են հանդիսանում Եվրոպայի չինովնիկները, իսկ Մոսկվան դեմ է հանդես գալիս տարածաշրջանի պետություններին այդ հարցում դրսից լուծումներ պարտադրելուն», -ասել է ՌԳ ԱԳՆ ղեկավարը` «Քաղաքացիական համալսարան» նախագծի բաց դասախոսությունների շրջանակում Ռուսաստանի բարձրագույն պետական եւ քաղաքական գործիչների առաջ ունեցած ելույթում:

 

«Կասպից ծովում խողովակաշարեր անցկացնելու հարցում մերձկասպյան պետություններին դրսից որոշում պարտադրելու փորձեր են դրսեւորվում: Այդ գաղափարների հիմնական ուղղորդողները եվրոչինովնիկներն են: Եվրահանձնաժողովը դրանում տեսնում է իր աշխարհաքաղաքական խնդիրները: Գտնում ենք, որ դա սխալ է, եւ մենք պաշտպանելու ենք մեր տեսակետը», -ասել է Լավրովը:

Նույն շարքից