Միջազգային 

Էշթոնն Իրանի հետ բանակցություններ կվարի մինչեւ վերջնական համաձայնության ձեռքբերումը

analitik.am

 Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն Իրանի հետ բանակցություններ կվարի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը վերջնական համաձայնության դեն հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ, հնարավոր Է՝ նաեւ նոյեմբերի 24-ից հետո: Այդ մասին հայտարարել Է Էշթոնը լրագրողներին:

 

Եվրոպական դիվանագիության ղեկավարի պաշտոնում Էշթոնի լիազորությունները լրանում են հոկտեմբերի վերջին: Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին, որն Էշթոնին կփոխարինի ԵՄ-ում նրա ներկայիս պաշտոնում, հայտարարել Է, որ իր նախորդը կշարունակի իրանական դոսյեով զբաղվել մինչեւ նոյեմբերի 24-ը, երբ պետք Է ձեռք բերվի վերջնական պայմանավորվածությունը: 

  

«Ես հետագայում Էլ կհանդիպեմ ձեզ հետ, որովհետեւ ես շարունակում եմ վարել իրանական բանակցությունները»,-ասել Է Էշթոնը Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների նիստի սկսվելուց առաջ: Պատասխանելով այն հարցին, թե կարող Է արդյոք նա Իրանի խնդրով իր լիազորությունները շարունակել նաեւ այդ ժամկետից հետո, դիվանագիտության ղեկավարը նշել Է. «Ինձ խնդրել են դրանք վարել մինչեւ գործի ավարտը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից