Միջազգային 

Ուկրաինացի զինվորականներին մեղադրել են արգելված զինամթերք օգտագործելու համար

analitik.am

Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերք են օգտագործել Դոնեցկի շրջանի բնակավայրերում, ինչը խախտում է պատերազմի օրենքները: Այդ մասին ասված է երկուշաբթի հրապարակված Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, գրում է lenta.ru-ն:

 

Իրավապահները կասետային զինամթերքի կիրառման փաստը, այդ թվում նաև Դոնեցկի ուղղությամբ, գրանցել են  հոկտեմբերի սկզբին։ Ընդհանուր առմամբ, Human Rights Watch-ի տվյալներով, ուկրաինական զորքերի դիրքերից առնվազն 12 անգամ «Ուրագան» և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից բաց են թողնվել կասետային ռումբեր, ինչի հետևանքով մահացել է առնվազն վեց մարդ, ներառյալ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակից Լորան Դյուպասկյեն:

 

Կասետային զինամթերքի օգտագործումը բնակավայրերում, ինչպես նշել են իրավապաշտպան կազմակերպությունում, խախտում է պատերազմի կանոնները և պատերազմական հանցագործություն է: Կազմակերպությունում, միևնույն ժամանակ, չեն բացառել, որ անջատողականները նույնպես օգտագործում են կասետային զինամթերք:

Նույն շարքից