Միջազգային 

Ղրղզստանը հայտարարել է 2015 թվականի հունվարի 1-ից ՄՄ-ին և ԵՏՄ-ին միանալու մտադրության մասին

analitik.am

Ղրղզստանի իշխանությունները հայտարարել են 2015 թվականի հունվարի 1-ից Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու մտադրության մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի և երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպումների արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը:

 

«Ղրղզստանը հայտարարել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից ցանկանում է միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը:

 

Մատվիենկոն ընդգծել է, որ ռուսական կողմը համոզվել է «ինտեգրացիոն տնտեսական միություններին միանալու Ղրղզստանի Հանրապետության ամուր քաղաքական կամքի և մտադրության մեջ»: «Դա Ղրղզստանի ամուր մտադրությունն է՝ հնարավորինս շուտ իրականացնել Ղրղզստանի իրավաբանական միացումը եվրասիական տնտեսական կառույցներին»,- ընդգծել է սենատորը՝ նշելով, որ ղրղզական կողմը ցանկանում է մինչև տարեվերջ արագացված իրականացնել «ճանապարհային քարտեզը». ընդունել նորմատիվ-իրավական ակտերի և օրենքների փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը, ինչը թույլ կտա երկրին դառնալ ԵՏՄ-ի անդամ:

 

Դաշնային խորհրդի նախագահը ողջունել է Ղրղզստանի մտադրությունը՝ խոստանալով Ռուսաստանի կողմից աջակցություն ցուցաբերել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Ղրղզստանի միանալու հարցում: Սակայն, նա նշել է, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին վերջնական որոշումը կընդունեն Եվրասիական միության անդամները:

Նույն շարքից