Միջազգային 

ՀՀ Նախագահը մի քանի դատավորներ է նշանակել

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով մի քանի դատավորներ է նշանակել, այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը։

Ըստ այդմ՝ Հարություն Ենոքյանը նշանակվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Մարգարիտա Հարթենյանը նշանակել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Գայանե Կարախանյանը նշանակել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նույն շարքից