Միջազգային 

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրաք

analitik.am

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող օդանավը հոկտեմբերի 21-ին մարդասիրական օգնության բեռով ուղևորվել է Իրաքի մայրաքաղաք: Այս մասին տեղեկացրել էնախարարությանպաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին: Օգնության փաթեթների մեջ ընդգրկված են տարբեր տեսակի մթերքներ, ծածկոցներ և վրաններ: Ընդհանուր բեռը կազմում է 37 տոննա:


Նախատեսված է  մարդասիրական օգնություն ուղարկել նաև Էրբիլ քաղաք:


Դրոբիշևսկու խոսքով` մարդասիրական օգնությունը Իրաքի բնակչությանը տրամադրվել է Ռուսաստանի նախագահի և կառավարության հանձնարարությամբ:

Նույն շարքից