Տնտեսություն 

Մեկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի պարադոքսը

analitik.am

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի պարադոքսը:

ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վրա ազդում են հետևյալ գործոնները՝

  • Տնտեսական աճի տեմպը, որը 2019թ.-ի համար ըստ կանխատեսումների կազմելու է շուրջ 7-7.5%:
  • Մշտական բնակչության թվաքանակի փոփոխությունը, որն ըստ ՀՀ ՎԿ-ի հրապարակած տվյալների 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018թ.-ի նույն ամսվա համեմատ կրճատվել է շուրջ 11,700 բնակչով:
  • ՀՀ դրամի արժևորումն ԱՄՆ դոլարի համեմատ: 2018թ.-ի միջին տարեկան ցուցանիշի համեմատ 2019թ.-ի ամիսների միջինը փաստում է այն մասին, որ ՀՀ դրամն արժևորվել է:

Հետևաբար, քանի որ ՀՀ դրամն արժևորվել է, բնակչության թիվը կրճատվել, այն, բնականաբար, հանգեցրել է ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 2019թ.-ի ցուցանիշի բարձրացմանը՝  չազդելով բնակչության կենսամակարդակի բարելավման վրա:

Ինչ վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից կանխատեսվող Հայաստանի, Ադրբերջանի և Վրաստանի ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներին, ապա 2019թ.-ին Հայաստանը զիջել է Ադրբեջանի ցուցանիշին: ԱՄՀ կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 4530 ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը՝ 4690 ԱՄՆ դոլար, Վրաստանինը՝ 4290 ԱՄՆ դոլար:

Եթե դիտարկում ենք ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի՝  Հայաստանում այն կազմել է 11.083, Ադրբեջանում՝ 18.615, իսկ Վրաստանում՝ 12.227: Այսինքն Հայաստանը զիջում է նույն Ադրբեջանին և Վրաստանին, ինչն էլ նշանակում է, որ նույն մեկ դոլարով Ադրբեջանում և Վրաստանում նույն ապրանքից ավելի շատ կարելի գնել, քան ՀՀ-ում: Հետևաբար, ՀՀ-ում կյանքն ավելի թանկ է, քան հարավկովկասյան մնացած երկու երկրներում, ինչն էլ հենց գնողունակության պարիտետի ցուցիչն է:

Նույն շարքից