Միջազգային 

Անկարայում երկրի ղեկավարությանն ապօրինի գաղտնալսելու գործով ստուգումների նոր ալիք է սկսվել

analitik.am

Թուրքիայի մայրաքաղաքի ոստիկանությունը ստուգումներ է սկսել Անվտանգության վարչության նախկին և գործող աշխատակիցների բնակության հասցեներում, որոնք կասկածվում են հեռախոսների անօրինական գաղտնալսման համար։

 

Ինչպես հայտնում է տեղական հեռուստաընկերությունը, ձերբակալման ենթակա անձանց ցուցակում նշված է 18 մարդու անուն, այդ թվում՝ ԱՎ բաժինների ղեկավարների, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ ձերբակալման համար որպես հիմք նշվում է մասնակցությունը Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչների հեռախոսների անօրինական գաղտնալսմանը։

 

Բացի այդ, նշվում են կասկածներ, որ այդ մարդիկ «հրամաններ են ստացել արտերկրից»՝ Թուրքիայում աղմուկ բարձրացրած զինվորականների, լրագրողների, փաստաբանների մի շարք դատական գործընթացների շրջանակում։ 

Նույն շարքից