Միջազգային 

Մոսկվայում կքննարկվեն միջսիրիական բանակցությունների վերսկսման վերաբերյալ հարցեր

analitik.am

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ Մոսկվայում հոկտեմբերի 21-ին կքննարկեն միջսիրիական բանակցությունների վերսկսման հեռանկարները և «Իսլամական պետության» ոչնչացման ուղիները: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, սա դե Միստուրայի առաջին այցելությունն է Ռուսաստան իր պաշտոնավարության ընթացքում:


Ռուսաստանն ակնկալում է տեղեկանալ դե Միստուրայի` Սիրիա և Իրան կատարած այցելությունների արդյունքների մասին: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը նշել է, որ լուրջ հույսեր են կապում Ստեֆան դե Միստուրայի հետ, ով փորձում է նպաստել միջսիրիական բանակցությունների վերսկսմանը: Միջսիրիական բանակցություններում Ռուսաստանը կարևորում է Իրանի դերը, որը պետք է մասնակցի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում:

Նույն շարքից