Միջազգային 

Թուրքիան երրորդ ԱԷԿ-ը կկառուցի իր ուժերով. Դավութօղլու

analitik.am

Թուրքիան ծրագրում է կառուցել երրորդ ԱԷԿ-ը որպես իր ազգային նախագիծ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

 

«Թուրքիան կսկսի երրորդ ԱԷԿ-ը կառուցել 2018-2019թթ., երբ մեզ մոտ հայտնվեն բավարար որակավորված մասնագետներ՝ իրականացնելու այդ նախագիծը որպես ազգային»,- լրագրողներին հայտարարել է Դավութօղլուն Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում հանդիպումից հետո՝ փոխանցում է RIA Novosti-ն:

 

Դավութօղլուի խոսքով՝ էներգակիրների ներկրման վրա Թուրքիան տարեկան ծախսում է մոտ 55 մլրդ դոլար: Երկրում տնտեսական աճի պատճառով դիտվում է էլեկտրաէներգիայի սղություն, ինչը անհրաժեշտ է դարձնում ԱԷԿ-ի կառուցումը:

Նույն շարքից