Միջազգային 

Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունը հույս ունի ձմեռն անցկացնել ածխի շնորհիվ

analitik.am

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը կկարողանա ձմեռն անցկացնել ածխի շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, գրում է gazeta.ru-ն:

 

«Ձմեռը մենք կանցկացնենք միասին, ընկերաբար, գուցե դժվարությամբ, բայց կանցկացնենք: Շնորհիվ նրա, որ մենք ածուխ ունենք, մենք վստահ ենք նայում ձմռանը: Ածխով միշտ կարելի է տաքացնել բնակելի տները: Այդ առումով մեզ ավելի հեշտ է»,- հայտարարել է Զախարչենկոն:

 

Նա նշել է, որ ձմռանից առաջ փորձարկվել են հաղորդակցության բոլոր ուղիները, բացի նրանցից, որոնք գտնվում են մարտական գործողությունների գոտում:

 

Ավելի վաղ Զախարչենկոն ասել էր, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ածուխը կբավարարի երկու ձմռան համար:

Նույն շարքից