Միջազգային 

Մամեդյարովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

analitik.am

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությանը:

 

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կապերի, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ընթացիկ գործընթացների մասին:

Նույն շարքից