Միջազգային 

Վրաստանի նախագահի խորհրդականը նշել է Պուտինի և Մարգվելաշվիլիի հանդիպման պայմանը

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե դա դառնա Վրաստանի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման գործընթացի սկիզբը, հայտարարել է վրացական պետության ղեկավարի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն, գրում է newsgeorgia.ru-ն։

 

«Ենթադրյալ հանդիպումը կարող է կայանալ կամ քննարկվել գաղափարների մակարդակում միայն մի դեպքում, եթե դա լինի Վրաստանի շրջափակված տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման գործընթացի սկիզբը»,- ասել է Փխալաձեն։

 

Նրա խոսքով՝ ցանկացած հանդիպում պետք է կազմակերպվի «երկկողմ ցանկության հիման վրա»։

 

«Առնվազն պետք է երկու կողմերի պատրաստակամությունը լինի, որպեսզի ինչ-որ բան լուծվի։ Այն, որ Վրաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, մենք շատ երկար ենք ապացուցում։ Այդ մասին բազմիցս ասվել է տարբեր միջազգային ասպարեզներում, սակայն, ցավոք, Ռուսաստանի կողմից նման պատրաստակամություն չկա»,- նշել է նախագահի խորհրդականը։

Նույն շարքից