Միջազգային 

Չեմ հասկանում՝ Քոբանին ԱՄՆ-ի համար ինչո՞ւ է այդքան կարևոր. Էրդողան

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է թուրք-սիրիական սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաք «փեշմերգաներ» (Իրաքյան Քրդստանի քրդական զինյալ զորամիավորումների ամբողջական անվանումը) ուղարկելու մասին և հայտարարել, թե այդ առաջարկությունն ինքն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

 

Ինչպես տեղեկացնում  է CNN Turk-ը, Էրդողանը նշել է, թե իր համար անհասկանալի է ԱՄՆ-ի համար Քոբանիի կարևորության պատճառը:

 

 

«Օրեր են անցել, բայց Քոբանին չի ընկնում: Քոբանին նրանց (ԱՄՆ-ի) համար ինչո՞ւ է այդքան կարևոր ու ռազմավարական, դա դժվարանում եմ հասկանալ: Քոբանիում քաղաքացիական անձինք չեն մնացել: 200 հազար մարդու մեր երկրում ենք հյուրընկալել: Այնտեղ մոտ 2.000 կռվող է մնացել, որոնք նախ «փեշմերգաների» մուտքը չուզեցին, ապա ընդունեցին մասնակի»,-ասել է Էրդողանը:

 

 

Նա նշել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևը համարվող PYD-ին զինամթերքով օգնելու ԱՄՆ-ի որոշումը սխալ էր:

 

 

«C-130-ներից նետված այդ զենքերի մի մասը գուցե PYD-ին հասավ, սակայն մյուս մասն ո՞ւմ ձեռքում հայտնվեց՝ «Իսլամական պետության»: Նրանք մի քանի օր է իրենց կայքերում հրապարակումներ են անում, բոլոր այդ արկղերը բացելով ցուցադրում են: Այժմ այստեղ ով ում է օգնում, դա բացահայտորեն երևում է: Ամբողջը նրանց է անցել: Ճի՞շտ է ասելը, որ մի մասը հայտնվել է նրանց ձեռքում»,-ասել է Էրդողանը:

Նույն շարքից