Միջազգային 

ԵԽ գլխավոր քարտուղարը Ալիևին կոչ է արել ազատել քաղբանտարկյալներին

analitik.am

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:



Նա դրական է գնահատել Ադրբեջանի և ԵԽ միջև մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստղծումը, որում թե’ իշխանության, թե’ քաղաքացիական հասարակության անդամներ են ընդգրկված: 2008 թվականից մինչև հիմա առաջին անգամ աշխատանքային խմբի գումարած նիստին ներկա են եղել շուրջ 18  իրավապաշտպան, խորհրդարանի անդամ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ:

 

 

«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այսօրվա նիստը կհանգեցնի շոշափելի արդյունքների և մեծ թվով ակտիվիստների ազատ արձակման: Մասնավորապես, ես անհամբերությամբ սպասում եմ «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ազատմանը, ինչի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր վերջնական որոշումը»,- հայտարարել է Յագլանդը:

Նույն շարքից