Տնտեսություն 

Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը. Խուրշուդյան

analitik.am

Հովսեփ Խուրշուդյանն իր էջում գրում է. «Մինչեւ մանրածախից 100% ՀԴՄ կտրոն խփել պահանջելը.

1. Ապահովեք, որպեսզի մաքսատներում բացառվի առանց մաքսազերծման ֆուռերով սննդամթերք ներկրելը,

2. Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը, երբ դրանց մատակարարները 100%-ոց անպատժելիություն զգալով բազմաթիվ մանրածախ օբյեկտների ապրանք են մատակարարում առանց հաշիվ ապրանքագրերի, որի մասին արդեն մեկ տարի է ահազանգում եմ, եւ որի մասին տեղյակ են թե' ՊԵԿ-ու եւ թե' ԱԱԾ-ում։

3. Վերջապես, վերականգնեք ՀԴՄ-ների համարներով շահումների խաղարկությունը եւ դրանցում նշված գումարի որոշակի տոկոսի չափով (ասենք, 1 տոկոսի) քաղաքացիներին գումարի վերադարձի ինստիտուտը' ՊԵԿ-ին հանձնելու դեպքում։

Նույն շարքից