Միջազգային 

Մինսկում կկայանա տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը

analitik.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ին մեկնել է Մինսկ` մասնակցելու հոկտեմբերի 24-ին կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումները Բելառուսի փոխվարչապետ Պյոտոր Պրոկոպովիչի, անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի և այլ պաշտոնատար անձանց հետ:

 

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բելառուսական կողմից` Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:


Նիստի ընթացքում կքննարկվեն հայ-բելառուսական տնտեսական համագործակցության ներկա վիճակին և առաջիկա գործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նույն շարքից